Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը՝ Տոբոլի ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլ» կազմում։
Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
# Արարատ-Արմենիա, Հայաստանի-հավաքական, Պետրոս Ավետիսյան, Տոբոլ, Փյունիկ