«Պալմեյրասը»` Լիբերտադորեսի քառակի գավաթակիր 🎥
«Պալմեյրասը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։
Բրազիլական ակումբը Լատինական Ամերիկայի միջազգային գլխավոր մրցաշարի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է արգենտինական «Էստուդիանտեսին»։
Աբել Ֆերեյրայի գլխավորած թիմի հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է Ռամոն Սոսան։
Հանդիպումը կայացել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» ստադիոնում։
«Պալմեյրասը» Լիբերտադորեսի գավաթակիր դարձել էր նաև 1999, 2020 և 2021 թվականներին։
2017 թվականից ի վեր մրցաշարի եզրափակիչու մրցում են միայն բրազիլական ու արգենտինական ակումբները։ Այդ երկրները չներկայացնող վերջին ակումբը, որը դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր, 2016թ. եղել է կոլումբական «Ատլետիկո Նասիոնալը»` եզրափակիչում հաղթելով էկվադորական «Ինդեպենդյենտե դել Վալյեին»։
2019թ. սկսած էլ` տիտղոսը նվաճում են միայն բրազիլական ակումբները։ Վերջին ոչ բրազիլական ակումբը «Ռիվեր Փլեյթն» (Արգենտինա, 2018թ.) է եղել, որը Լիբերտադորեսի գավաթակիր է դարձել։
«Պալմեյրասը» դարձավ 8-րդ ակումբը, որը որակավորվեց 2029թ. կայանալիք աշխարհի սկումբային առաջնությանը։ Մրցաշարի ուղեգիր արդեն նվաճել են նաև ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Ֆլամենգոն» (Բրազիլիա), «Տոլուկան», «Կրուս Ասուլը» (երկուսն էլ` Մեքսիկա), «Մամելոդի Սանդաունսը» (Հարավաֆրիկյան Հանրապետություն), «Պիրամիդսը» (Եգիպտոս) և «Ալ Ահլին» (Սաուդյան Արաբիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm