Շոտլանդիան հաղթեց  Մոլդովային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի  ուղեգիր🎥

Շոտլանդիան հաղթեց Մոլդովային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥

12/11/2021 - 23:24

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Խաղկաեսերից յուրաքանչյուրում շոտլանդացիների կազմից աչքի ընկան Նաթան Պատերսոնն ու Չե Ադամսը։

Այս խմբում կկայանա ևս երկու հանդիպում.

Դանիա – Ֆարերյան Կղզիներ

Ավստրիա – Իսրայել

F խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 24 միավոր
  2. Շոտլանդիա (անցկացրած 9 խաղ) – 20 միավոր
  3. Իսրայել – 13 միավոր
  4. Ավստրիա – 10 միավոր
  5. Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
  6. Մոլդովա (անցկացրած 9 խաղ) – 1 միավոր

Այսպիսով, Շոտլանդիայի հավաքականը վերջին տուրից առաջ ապահովեց աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022