Նիկո Վիլիամսի բենեֆիսը. «Ատլետիկը» վստահ խաղով հաղթեց «Ռոմային»` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

Նիկո Վիլիամսի բենեֆիսը. «Ատլետիկը» վստահ խաղով հաղթեց «Ռոմային»` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

13/03/2025 - 23:46

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամես» ստադիոնում մրցեց «Ռոմայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։

Պատասխան խաղում բասկյան թիմը կարողացավ ռևանշի հասնել ու փայլուն խաղով հաղթել 3:1 հաշվով 10 հոգով մնացած մրցակցին։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը, որը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուրի Բերչիչեն։ «Ջալոռոսիի» հեղինակության գոլը խփեց Լեանդրո Պարեդեսը։

Հյուրերը 11-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Մաթս Հումելսը։

Այսպիսով, «Ատլետիկն» ընդհանուր դիմակայություն հաղթեց 4:3 հաշվով և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Ռեյնջերս» – «Ֆեներբախչե» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023