Մխիթարյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Կոնֆերենցիաների լիգան հաղթելուց հետո🎥

Մխիթարյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Կոնֆերենցիաների լիգան հաղթելուց հետո🎥

26/05/2022 - 10:41

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։

«Գայլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։

Բաղձալի գավաթը նվաճելուց հետո հայազգի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։

Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը պարգևատրման արարողությանը ներկայացել էր Հայաստանի դրոշով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022