Մեկնարկեց  Եվրոպայի  Մ-17 տարեկանների առաջնությունը. Ֆրանսիան ջախջախեց Լեհաստանին🎥

Մեկնարկեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը. Ֆրանսիան ջախջախեց Լեհաստանին🎥

16/05/2022 - 23:12

Իսրայելում մեկնարկեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը։

B խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը մրցեց Լեհաստանի դեմ։

Ֆրանսիացիները հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։

Ժոզե Ալկոսերի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դեզիրե Դուեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Աքսել Գեգենը, Զումանա Դիալոն, Մաթիս Թելն ու Նայիմ Բիարը, իսկ լեհերի միակ գոլն էլ գրանցվեց Դավիդ Դրահալի անվան դիմաց։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. Հոլանդիա Մ-17-ը 3:1 հաշվով հաղթեղ Բուլղարիա Մ-17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022