Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները

21/12/2021 - 20:17

Այսօր` դեկտեմբերի 21-ին, կայացել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ամփոփել է քվեարկության արդյունքները։

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ

Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ

Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ

Էլինա Դանիելյան – շախմատ

Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն

Վարազդատ Լալայան – ծանրամարտ

Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ

Գոռ Մինասյան – ծանրամարտ

Դավիթ Չալոյան – բռնցքամարտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ 2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային ՄալխասԱմոյանը։ Քվեարկությանը մասնակցել է 7704 մարդ։

Նշենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022