ԿԼ. «Նոայի», «Փյունիկի», «Ալաշկերտի» հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլում 📸
Հայկական ակումբներն իմացան իրենց հավանական մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Նոա»
- ԲԱՏԷ (Բելառուս)/«Սիոն» (Շվեյցարիա)
«Փյունիկ»
- «Պոլեսիե» (Ուկրաինա)/«Կոպենհագեն» (Դանիա)
«Ալաշկերտ»
- «Տրոմյսո» (Նորվեգիա)/«Հրադեց Կրալովե» (Չեխիա)
Հայաստանի գավաթակիր «Նոան» որակավորման երկրորդ փուլում կմրցի «Զիմբրուի» (Մոլդովա), «Փյունիկը»` «Դեբրեցենի» (Հունգարիա), իսկ «Ալաշկերտը»` ռումինական «Կլուժի» դեմ։
Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Ալաշկերտ, Դեբրեցեն, Զիմբրու, Կլուժ, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Փյունիկ