Թեոն արդյունք է ապահովում. Միլանը հաղթեց Վենեցիային🎥

Թեոն արդյունք է ապահովում. Միլանը հաղթեց Վենեցիային🎥

23/09/2021 - 00:37

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Վենեցիայի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր «ռոսոներիների» առավելությամբ։

Ճիշտ է` Ստեֆանո Պիոլիի սաներն առաջին կեսում գնդակին տիրում էին ժամանակի 70%-ը, սակայն նրանց խաղում չկար բացարձակ սրություն և դիպուկություն։

Ողջ առաջին կեսում «Միլանը» կատարեց 8 հարված, որոնք կա՛մ շեղ ստացվեցին կա՛մ էլ փակվեցին մրցակցի կողմից։

Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսում էլ պատկերը նույնն էր. տանտերերն ունեին տարածքային առավելություն, սակայն դիպուկ հարվածներ չկային։

Հանդիպման առաջին դիպուկ հարվածը գրանցվեց 68-րդ րոպեին, որն էլ միանգամից վերածվեց գոլի. փոխարինման դուրս եկած Թեո Էրնանդեսի փոխանցումից հետո Բրահիմ Դիասը գրավեց դատարկ դարպասը` առաջ մղելով «Միլանին»։

82-րդ րոպեին էլ տանտերերը նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում կրկնապատկեցին իրենց առավելությունը, իսկ գոլը խփեց Թեո Էրնանդեսը։

Ֆրանսիացի եզրային պաշտպանը դուրս գալով փոխարինման` իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում։

Խաղավարտին «ռոսոներիները» հանդիպումը հանգիստ մոտեցրին իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Միլանը» 2:0 հաշվով հաղթեց «Վենեցիային» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

Նույնքան միավոր ունի նաև «Ինտերը», որը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրաշարային աղյուսակը։

«Վենեցիան» էլ մնաց նախապես վաստակած 3 միավորով և զբաղեցնում 18-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor