Ընդհատվեց Ռեալի անպարտելիության անհավանական շարքը

Ընդհատվեց Ռեալի անպարտելիության անհավանական շարքը

27/10/2024 - 10:36

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

Այդ խաղով ընդհատվեց «արքայական» ակումբի` Լա լիգայում 42 խաղից բաղկացած անպարտելիության անհավանական շարքը։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն Իսպանիայի առաջնությունում նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. սեպտեմբերի 24-ին, երբ 1:3 հաշվով զիջել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հավելենք, որ Էլ կլասիկոյում չպարտվելու դեպքում «Ռեալը» կկրկներ «Բարսելոնայի» անպարտելության ռեկորդը։

Կատալոնական ակումբը 2017 թ. ապրիլից 2018 թ. մայիս Լա լիգայում չէր պարտվել 43 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023