Ազար. Որպես Ուրախ եմ, որ Զիդանը վերադարձել է Ռեալ

Ազար. Որպես Ուրախ եմ, որ Զիդանը վերադարձել է Ռեալ

13/04/2019 - 14:06

«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը կիսվել է Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալու մասին իր կարծիքով:

«Ես «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ, բայց որպես Զիդանի երկրպագու՝ շատ ուրախացա, որ նա վերադարձավ, քանի որ ֆուտբոլն ունի Զիդանի կարիքը: «Ռեալի» և նրա երկրպագուների համար դա լավ է, բայց մնացած թիմերի համար՝ ոչ այնքան, քանի որ «Ռեալը» Զինեդին Զիդանի հետ շատ է հաղթում:

Իմ ապագա՞ն: Դա այն չէ, ինչի մասին հիմա կցանկանամ խոսել: Գոյություն ունեն կոնկրետ ասեկոսեներ այստեղ և այնտեղ: Բայց ես դեռ մեկ ամիս ունեմ «Չելսիում»:

Հիանալի կլինի, որ մրցաշրջանի ավարտին մենք հաղթենք Եվրոպայի լիգան և դուրս գանք հաջորդ տարվա Չեմպիոնների լիգա: Մեզ պետք է մաքսիմալ նվիրվել և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես կդասավորվի»,- Ազարի Խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022