Գործարքը կայացած է. Ռոմելու Լուկակուն վերադառնում է Ինտեր

Գործարքը կայացած է. Ռոմելու Լուկակուն վերադառնում է Ինտեր

22/06/2022 - 00:03

«Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բելգիացի ֆուտբոլիստին։

«Ներաձուրիները» գործարքի դիմաց «ազնվականներին» կվճարեն 8 մլն եվրո, սակայն «Ինտերը» չի ունենալու Լուկակուի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք։

Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» վերադառնալու համար էականորեն նվազեցրել է իր աշխատավարձը։ Միլանյան ակումբում նա կվաստակի 8-8.5 մլն եվրո։

Հաղորդվում է, որ Լուկակուն ցանկանում էր վերադառնալ միայն «Ինտեր», ինչի համար մերժել է այլ ակումբներից ստացած բազմաթիվ առաջարկներ։

Ռոմանոն Instagram-ի իր էջում գրում է նաև, որ «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին ու ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն առանձնազրույց են ունեցել բելգիացի հարձակվողի հետ, ինչից հետո նրան թույլ են տվել հեռանալ։

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 113 մլն եվրոյի դիմաց «Ինտերից» տեղափոխվեց «Չելսի», սակայն ձախողեց նախորդ մրցաշրջանն ու բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 44 խաղում խփեց միայն 15 գոլ։

Ինչ վերաբերում է 29-ամյա ֆուտբոլիստի «Ինտերում» ունեցած մրցելույթներին, ապա նա միլանյան ակումբի կազմում հանդես է եկել 2019-2021 թթ., որի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022