Գործարքը կայացած է. Ռիկի Պուչը հեռանում է Բարսելոնայից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Կողմերն այժմ պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։
Նշվում է, որ «բլաուգրանան» թույլ է տվել իր ֆուտբոլիստին հեռանալ, սակայն գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ Ռիկի Պուչը «Բարսելոնայի» սան է, որի կազմում անցկացրել է 56 հանդիպում` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ՄԼՍ, Ռիկի Պուչ, տրանսֆերներ