Բարսելոնան պատրաստ է փոխանակում առաջարկել Նապոլիին

Բարսելոնան պատրաստ է փոխանակում առաջարկել Նապոլիին

31/05/2022 - 11:09

«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը, որի հիմնական թեկնածուն Կալիդու Կուլիբալին է («Նապոլի»)։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, նեապոլիտանական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 35 մլն եվրո։

Այդուհանդերձ, «բլաուգրանան» ցանկանում է նվազեցնել սենեգալցի պաշտպանի հրաժարագինը և պատրաստ է գործարքում ներառել Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց թուրքական «Բեշիկթաշի» կազմում։

Հաղորդվում է, որ գործարքի իրականացմանը կարող է խթանել այն փաստը, որ երկու ֆուտբոլիստների գործակալն էլ Ֆալի Ռամադանին են։ Սպասվում է, որ առաջիկա օրերին նա կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։

Հավելենք, որ Կալիդու Կուլիբալին «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 317 հանդիպում` դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Միրալեմ Պյանիչի, բոսնիացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 30 հանդիպում` աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022