Արթուր Ղարիբյանը գոլ է խփել` օգնելով իր թիմին առաջին անգամ դուրս գալ ՌՊԼ 🎥
Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 33-րդ տուրում Մոսկվայի «Ռոդինան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Չելյաբինսկին»։
Տանտերերից 87-րդ րոպեին աչքի է ընկել Արթուր Ղարիբյանը` դնելով հանդիպման վերջակետը։
Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվողը հարազատ ակումբի հիմնական թիմում խփել է առաջին գոլը։
19-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածում վարձավճարով հանդես էր գալիս Կոստրոմայի «Սպարտակում», որի կազմում 16 խաղում 5 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։ Նա «Ռոդինա» վերադարձից հետո 9-րդ հանդիպմանն է մասնակցել։
«Ռոդինան» 65 միավորով գլխավորում է ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Մոսկովյան ակումբն առաջնության ավարտից մեկ տուր առաջ պատկության մեջ առաջին անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր։
«Չելյաբինսկը» 43 միավորով 9-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արթուր Ղարիբյան, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Չելյաբինսկ, Ռոդինա Մոսկվա, ՖԱԼ