Արգենտինան ու Ուրուգվայը կարևոր միավորներ կորցրին🎥

Արգենտինան ու Ուրուգվայը կարևոր միավորներ կորցրին🎥

04/06/2021 - 10:20

Հունիսի 4-ին` ուշ երեկոյան, մեկնարկեց աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրը։

Ուրուգվայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, ուրուգվայցիներն ունեին որոշակի տարածքային առավելություն, սակայն Օսկար Տաբարեսի սաներին գրոհների եզրափակիչ հատվածում չէր բավականացնում դիպուկությունը։

Լուիս Սուարեսն ու ընկերները նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չկատարեցին որևէ դիպուկ հարված. նրանց բոլոր 5 հարվածները կամ շեղ են ստացվել, կամ էլ փակվել մրցակցի պաշտպանների կողմից։

Առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ երկրորդում տանտերերը մեծացրին ճնշումը. հատկապես հաջողությանը մոտ էին Սուարեսն ու Ֆակունդո Տորեսը, սակայն նրանք վրիպեցին նպատաստավոր դիրքերից։

Ամեն դեպքում, Պարագվայի հավաքականը պաշտպանվեց անձնուրաց և Մոնտեվիդեոյից հեռացավ 1 միավորով, իսկ խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Արգենտինայի հավաքականն էլ Սանտիագոյում մրցեց Չիլիի ընտրանու դեմ։

Արգենտինացիները հանդիպաման մեկնարկում ունեին լուրջ առավելություն, ինչի արդյունքում հանդիպման 23-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին։

Մարտին Լասարտեի սաներն էլ շատ չանցած` 36-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, տուգանայինի խաղարկումից հետո հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը։

Նախքան ընդմիջման գնալը «ալբիսելեստեն» կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մեսսիի իրացրած տուգանային հարվածից հետո Չիլիին փրկեց դարպասապահ Կլաուդիո Բրավոն, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում Լիոնել Սկալոնիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն. միայն Լեո Մեսսին 2-3 անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն ապարդյուն։

Խաղավարտին մոտ արգենտինացիներին հաղթանակ կարող էր պարգևել Ռոդրիգո Դե Պաուլը, սակայն վերջինիս հարվածից հետո կրկին փայլեց Կլաուդիո Բրավոն։

Այսպիսով, չիլիացիներին հաջողվեց պահպանվեց ոչ-ոքի արդյունքը, իսկ խաղում գրանցվեց 1:1 արդյունքը։

Տուրի մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Բոլիվիա 3:1 Վենեսուելա

Պերու 0:3 Կոլումբիա

7-րդ տուրի վերջին խաղում Բրազիլիայի հավաքականը հունիսի 5-ին սեփական հարկի տակ կմրցի Էվադորի դեմ, իսկ մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023