Այսօր կկայանա ՉԼ խմբային փուլի վիճակահանությունն ու ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը

Այսօր կկայանա ՉԼ խմբային փուլի վիճակահանությունն ու ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը

26/08/2021 - 14:23

Այսօր` օգոստոսի 26-ին, Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը։

Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։

Օգոստոսի 24-25-ին կայացան ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքերով հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի վերջին 6 մասնակիցները։

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևեյալ 32 ակումբները.

Անգլիա – «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Լիվերպուլ»

Իսպանիա – «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Վիլյառեալ»

Իտալիա – «Ինտեր», «Միլան», «Ատալանտա», «Յուվենտուս»

Գերմանիա – «Բավարիա», «Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ», «Վոլֆսբուրգ»

Պորտուգալիա – «Սպորտինգ», «Պորտու», «Բենֆիկա»

Ֆրանսիա – «Լիլ», ՊՍԺ

Ավստրիա – «Զալցբուրգ»

Ռուսաստան – «Զենիթ»

Բելգիա – «Բրյուգե»

Ուկրաինա – «Դինամո Կիև», «Շախտյոր Դոնեցկ»

Հոլանդիա – «Այաքս»

Թուրքիա – «Բեշիկթաշ»

Շվեյցարիա – «Յանգ Բոյս»

Շվեդիա – «Մալմյո»

Մոլդովա – «Շերիֆ»

Ձևավորվել են նաև վիճակահանության համար նախատեսված բոլոր 4 զամբյուղները.

Առաջին զամբյուղ – «Չելսի», «Մանչեսթեր Սիթի» (երկուսն էլ`Անգլիա), «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ» (երկուսն էլ` Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ինտեր» (Իտալիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա)

Երկրորդ զամբյուղ – «Ռեալ Մադրիդ», «Սևիլիա», «Բարսելոնա» (բոլորը` Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ» (երկուսն էլ`Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

Երրորդ զամբյուղ – «Պորտու», «Բենֆիկա» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա»), «Զենիթ» (Ռուսաստան), «Լայպցիգ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ատալանտա» (Իտալիա)

Չորրորդ զամբյուղ – «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյս» (Շվեյցարիա), «Միլան» (Իտալիա), «Մալմյո» (Շվեդիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Շերիֆ» (Մոլդովա)

Երեկոյի ընթացքում հանձնվելու են նաև ՈՒԵՖԱ-ի կողմից ամենամյա անցկացվող մրցանակաբաշխության մրցանակները։ Անվանակարգ առ անվանակարգ ներկայացնենք բոլոր հավակնորդներին։

2020/21 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» – Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Ժորժինիո («Չելսի», Իտալիայի հավաքական), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիայի հավաքական)

2020/21 մրցաշրջանի` տղամարդկանց ֆուտբոլի «Լավագույն մարզիչ» – Թոմաս Տուխել («Չելսի»), Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Մանչինի (Իտալիայի հավաքական)

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն դարպասապահ» – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Էդուարդ Մենդի («Չելսի»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»)

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն պաշտպան» – Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»)

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն կիսապաշտպան» – Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի»), Ժորժինիո («Չելսի»), Նգոլո Կանտե («Չելսի»)

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն հարձակվող» – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ)

2020/21 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստուհի» – Լիկե Մարտենս («Բարսելոնա»), Ալեքսիա Պուտելիաս («Բարսելոնա»), Ջենիֆեր հերմոսո («Բարսելոնա»)

2020/21 մրցաշրջանի` կանանց ֆուտբոլի «Լավագույն մարզիչ» – Լուիս Կորտես («Բարսելոնա»), Պետեր Գերհարդսոն (Շվեդիայի հավաքական), Էմմա Հեյզ («Չելսի)

Կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն դարպասապահ» – Ան-Կատրին Բերգեր («Չելսի»), Քրիստիան Էնդլեր (ՊՍԺ/«Լիոն»), Սանդրա Պանյոս («Բարսելոնա»)

Կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն պաշտպան» – Մագդալենա Էրիկսոն («Չելսի»), Մարիա Լեոն («Բարսելոնա»), Իրենե Պարեդես («Բարսելոնա»)

Կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն կիսապաշտպան» – Այթանա Բոնմաթի («Բարսելոնա»), Ալեքսիա Պուտելիաս («Բարսելոնա»), Ջի Սոյուն («Չելսի»)

Կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի «Լավագույն հարձակվող» – Կարոլինա Հանսեն («Բարսելոնա»), Ջենիֆեր Հերմոսո («Բարսելոնա»), Լիկե Մարտենս («Բարսելոնա)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor