Պատմությունը կերտված է. Շերիֆը նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր

Պատմությունը կերտված է. Շերիֆը նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր

26/08/2021 - 00:37

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման փուլը։

Փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Մոլդովան ներկայացնող «Շերիֆը» հյուրընկալվելիս մրցեց «Դինամո Զագրեբի» դեմ։

Ողջ հանդիպման ողջ ընթացքում խորվաթական ակումբն էր տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն «Դինամոյին» ոչ մի կերպ չհաջողվեց թեկուզ մեկ գնդակ ուղարկել «Շերիֆի» դարպասը. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մոլդովական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։

Այսպիսով, «Շերիֆն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 3:0 հաշվով` ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Դինամոն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023