Ազգերի լիգա. Իսպանիան ու Պորտուգալիան հաղթանակներ տոնեցին🎥
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության շրջանակում մեկնարկեց մրցաշարի 3-րդ տուրը։
A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը` Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում, մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։
Ֆերնանդու Սանթուշի սաներն առաջին կեսում ունեին շոշափելի խաղային ու տարածքային առավելություն և, Ժոաու Կանսելու ու Գանսալո Գուեդեշի ջանքերով, նախքան ընդմիջման գնալը երկու անպատասխան գնդակ ուղարկեղին մրակցի դարպասը։
Հետագայում պորտուգալացիները ձեռքից բաց չթողեցին ձեռք բերածն ու հանդիպումը հասցրին տրամաբանական ավարտին` հաղթելով 2:0 հաշվով։
Այս խմբի մյուս խաղում էլ Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Շվեյցարիայի դեմ։
Լուիս Էնրիկեի սաները, Պաբլո Սարաբիայի խփած միակ գոլի շնորհիվ, հաղթեցին 1:0 հաշվով։
3-րդ տուրից հետո A դիվիզիոնի 2-րդ խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 7 միավոր
- Իսպանիա – 5 միավոր
- Չեխիա – 4 միավոր
- Շվեյցարիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գոնսալո Գուեդեշ, Ժոաո Կանսելու, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Շվեյցարիայի հավաքական, Չեխիայի հավաքական, Պաբլո-Սարաբիա, Պորտուգալիայի հավաքական, Ֆերնանդու Սանթուշ