ԱԱ-2026. Կատարի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Կատարի հավաքականի հայտացուցակը 📸
03/06/2026 - 13:45

Կատարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Մահմուդ Աբունդա («Ալ Ռայան»), Մեշալ Բարշամ («Ալ Սադ»), Սալահ Զաքարիա («Ալ Դուհայիլ»)։

Պաշտպաններ` Բուալեմ Խուխի, Պեդրո Միգել (երկուսն էլ` «Ալ Սադ»), Հոմամ Ալ Ամին («Կուլտուրալ Լեոնեսա», Իսպանիա), Սուլթան Ալ Բրակե («Ալ Դուհայիլ»), Լուկաս Մենդես («Ալ Վաքրա»), Ալ Հաշմի Ալ Հուսեյն, Իսա Լայե (երկուսն էլ` «Ալ Արաբի»), Այուբ Ալ Ուի («Ալ Ղարաֆա»)։

Կիսապաշտպաններ` Կարիմ Բուդիաֆ, Տահսիմ Մոհամեդ Ջամշիդ (երկուսն էլ` «Ալ Դուհայիլ»), Աբդուլազիզ Հատիմ, Ջասեմ Ջաբեր (երկուսն էլ` «Ալ Ռայան»), Ասիմ Մադինո («Ալ Վաքրա»), Ահմեդ Ֆաթհի («Ալ Արաբի»), Մոհամեդ Ալ Մանայի («Ալ Շամալ»)։

Հարձակվողներ` Ահմեդ Ալ Ջանահի, Մոհամեդ Մունտարի (երկուսն էլ` Ալ Ղարաֆա»), Ահմեդ Ալաեդին («Ալ Ռայան»), Ակրամ Աֆիֆ, Հասան Ալ Հայդոս (երկուսն էլ` «Ալ Սադ»), Ալմոյեզ Ալի, Էդմիլսոն Ժունիոր (երկուսն էլ` «Ալ Դուհայիլ»), Յուսուֆ Աբդուրիզագ («Ալ Վաքրա»)։

Հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից միայն Իսպանիայի երկրորդ լիգան` Սգունդան ներկայացնող «Կուլտուրալ Լեոնեսայի» պաշտպան Հոմամ Ալ Ամինն է լեգեոներ։ Մյուս բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս Կատարի առաջնությունում։

Կատարը Մունդիալի մասնակիցներից ամենաբարձր միջին տարիք (28,8) ունեցող հավաքականներից մեկն է։

Հայտացուցակում ընդգրկված միանգամից 6 ֆուտբոլիստ 35 տարեկան է` Լուկաս Մենդեսը, Հասան Ալ Հայդոսը, Աբդուլազիզ Հատիմը, Կարիմ Բուդիաֆը, Բուալեմ Խուխին և Պեդրո Միգելը։

«Մուգ կարմիրները» պատմության մեջ առաջին անգամ են հաղթահարել մրցաշարի որակավորման փուլը։ Կատարը մասնակցել է միայն աշխարհի 2022թ. տնային առաջնությանը։

Կատարցիներն ԱԱ-2026-ի B խմբում հունիսի 13-ին կմրցեն Շվեյցարիայի, հունիսի 19-ին` Կանադայի, իսկ հունիսի 24-ին` Բոսնիա և Հերցեգովինայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026