Պորտուգալիայում գրանցվել է ֆուտբոլում երբևէ զարգացված ամենամեծ արագությունը 🎥

Պորտուգալիայում գրանցվել է ֆուտբոլում երբևէ զարգացված ամենամեծ արագությունը 🎥

20/05/2025 - 17:26

«Ֆամիլիկաուի» դեմ Պորտուգալիայի Լիգա Բեթքլիքի 33-րդ տուրի խաղում (2:1) «Սանտա Կլառայի» վինգեր Գաբրիել Սիլվան զարգացրել է ֆուտբոլի պատմության մեջ մեծ արագությունը, հայտնում է «Սանտա Կլառայի» մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստն այդ հանդիպման 90+5-րդ րոպեին զարգացրել է 40,3 կմ/ժ արագություն։ Սիլվան գերազանցել է «Նյուքասլի» պաշտպան Սվեն Բոտմանի ռեկորդը, որը հանդիպումներից մեկում վազել է 39,21 կմ/ժ արագությամբ։

Նշենք, որ արագավազքի օլիմպիական 8-ակի չեմպիոն Հուսեյն Բոլտը մարզական կարիերայում զարգացրել է առավելագույնը 44,72 կմ/ժ արագություն։

Գաբրիել Սիլվան Լիգա Բեթքլիքի ավարտված մրցաշրջանում 33 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023