«Ման. Սիթին»140 միլիոն է առաջարկել «Չելսիին» 📸
«Ման. Սիթին»140 միլիոն է առաջարկել «Չելսիին» 📸
01/09/2026 - 13:55

«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային պատուհանի փակման օրը փորձում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանկունիական գրանդն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ազնվականներին» առաջարկել է 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։

Ինսակդեր Նիոկոլ Սկիրայի տվայլներով` 25-ամյա կիսապաշտպանը «Սիթիի» պայմանագիր կստորագրի, որը կսպառվի 2032թ. հուլիսի 1-ին։

Եթե գործարքը կայանա «Քաղաքաբնակները» կիրականացնեն ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանցեն Էլիոթ Անդերսոնի ռեկորդը, որի տեղափոխության համար վերջերս «Նոթինգհեմ Ֆորեսթին» վճարել են 135 միլիոն եվրո։

Գործարքը «Չելսիի» համար նույնպես կարող է ռեկորդային լինել` դառնալով ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքը։ Ռեկորդակիրն այժմ Էդեն Ազարն է, որը 2019թ. ամռանը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 120 միլիոն եվրոյով։

Էցնո Ֆեռնանդեսը «Չելսիում» հանդես է գալիս 2023թ. հունվարից, 170 խաղում խփել է 31 գոլ, կատարել 30 ասիստ։

Անգլիայում ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 2-ին, ժամը` 2:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026