Հրապարակվել է VBET ՀՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի խաղացանկը

Հրապարակվել է VBET ՀՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի խաղացանկը

15/07/2022 - 11:28

ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խաղացանկը, որը կմեկնարկի սույն թվականի հուլիսի 30-ին և կավարտվի 2023 թ. մայիսի 28-ին։

Առաջնությունը բաղկացած է լինելու 36 տուրից, որին մասնակցելու են 10 ակումբներ` «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Ուրարտու», «Նոա», «Ալաշկերտ», «Վան», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ԲԿՄԱ։

Հավելենք, որ առաջնության 1-ին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները.

«Նոա» – «Ալաշկերտ»

«Լեռնային Արցախ» – «Վան»

ԲԿՄԱ – «Շիրակ»

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»

«Փյունիկ» – «Արարատ»

Առաջնության ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023