Կուման. «Նիդերլանդներում բոլորն ինձ խնդրել էին խաղալ 5 պաշտպանով»
Ռոնալդ Կումանը խոսել է Մարոկկոյի թիմ դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում կայացած խաղում Նիդերլանդների ազգային հավաքականի մարտավարության մասին, հայտնում է Voetbal International-ը։
«Անկասկած, բաներ կան, որոնք կարելի էր ավելի լավ անել։ Դրվագներ կային, երբ մենք մեծ ուժերով նահանջում էինք ու չէինք կարողանում ճնշում գործադրել մրցակցի վրա, բայց պետք է փաստենք, որ լավ էինք պաշտպանվում։
Նման մրցակցներին պետք է չթողնել շատ գոլային պահեր ստեղծել, բայց սա արդեն հետին ժամանակով եմ ասում։
Ընտրել էինք 5-3-2 մարտավարությունը, քանի որ նախորդ խաղերում մրցակցիներին թույլ էինք տվել շատ գոլային պահեր ստեղծել։ Կարելի է աչք փակել տեղի ունեցողի վրա, բայց մարզիչը պարտավոր է արձագանքել տեղի ունեցողին` փոխելով ինչ-որ բան։
Բացի դա, Նիդերլանդներում բոլորն ինձ խնդրել էին խաղալ 5 պաշտպանով։ Խաղացինք, պարտվեցինք, բայց, ամեն դեպքում, չեմ փոշմանում այդ որոշումից»,- ասել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչը։
63-ամյա մասնագետը Մարոկկոյի դեմ խաղում կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել էր կենտրոնական պաշտպան Նաթան Ակեին։
«Նարնջագույնները» մրցակցին պարտվել են հետխաղյա 11-մետրանոցներով` ավարտելով մրցելույթը Մունդիալ-2026-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հոլանդիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2026, Նաթան, Ռոնալդ Կուման, Տիջանի Ռեյնդերս