ԿԼ. «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած «Կլուժը» ջախջախիչ պարտություն է կրել սեփական դաշտում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ռումիանական «Կլուժը» սեփական դաշտում «Տրոմսյոյից» 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրել։
Նորվեգական ակումբից Իսակ Դալքվիսթը հեթ-տրիկ է գրանցել, իսկ Հեյնե Լարսենն աչքի է ընկել երկու անգամ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին «Ռոմսա Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի որակավորման երկրորդ փուլում «Կլուժը» պայքարից դուրս է թողել հայկական «Ալաշկերտին»` ընդհանուր դիմամայությունում հաղթելով 4:1 (1:1 և 3:0) հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm