«Լայպցիգը» հավելյալ գումար կստանա «Ռեալից», եթե Դիոմանդեն դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր 📸
Մադրիդի «Ռեալի» ու «Լայպցիգի» միջև պայմանագրային հատուկ կետ կա Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Եթե կոտդիվուարցի վինգերը «Արքայական ակումբի» կազմում դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Ցլերը» մադրիդյան գրանդից կստանան հավելյալ 2,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 19-ամյա եզրայինը նախորդ ամռանն է 125 միլիոն եվրոյով «Լայպցիգից» տեղափոխվել «Ռեալ»։ Նա իսպանական ակումբում բոլոր մրցաշարերի 13 խաղում գրանցել է 3 գոլ ու 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լայպցիգ, Յան Դիոմանդե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո