Իտալիան 10 ֆուտբոլիստով դժվարին հաղթանակ է տարել 🎥
Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։
Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։
«Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։
Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկա Ռեջիանին։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիո Բալդինին այս խաղերի համար նախատեսված հայտացուցակում ընդգրկել էր հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների։
Իտալիայի և Հունաստանի հավաքականները հաջորդ հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml