Իտալական կրքեր Հռոմում! «Ռոման» դերբիում հաղթեց «Լացիոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում կայացավ հռոմեական հերթական դերբին. «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
«Ջալոռոսիից» դուբլ գրանցեց Ջանլուկա Մանչինին` երկու անգամ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկումից հետո։
«Ռոման» 70 միավորով 4-րդ տեղում է և մոտ է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելուն։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը մոտակա հետապնդողներ «Կոմոյից» ու «Յուվենտուսից» առաջ է 2 միավորով։
Վերջին տուրում «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Վերոնայի» դեմ։
«Լացիոն» 51 միավոր ունի և 9-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml