Էտո’օ. «Անրին չէր հասնում իմ մակարդակին»
«Բարսելոնայի», «Ինտերի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’օյին ռեփեր Դիոնիսի մասին պատմող վավերագրական ֆիլմում խնդրել են համեմատել ֆրանսիացի նախկին անվանի ֆուտբոլիստներ Թիերի Անրիին ու Նիկոլա Անելկային.
«Կարծում եմ` Անրին չէր հասնում իմ մակարդակին։
Տիտին շատ լավն էր, սակայն ես նախընտրում եմ այլ ֆուտբոլիստների։ Նա նույնիսկ Անելկայի մակարդակին չէր»,- Էտո’օյի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Նշենք, որ Սամուել Էտո’օն ու Թիերի Անրին 2007-2009 թթ. միասին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Թիերի Անրի, Նիկոլա Անելկա, Սամուել-Էտո՛Օ