«Արարատ-Արմենիան»` Հայաստանի եռակի չեմպիոն 📸
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չեմպիոնությունն ամրագրեց «Նոայի»` 13-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի գրանցելուց հետո։
«Արարատ-Արմենիան» վերջին տուրից առաջ 57 միավորով առաջին տեղում է, «Նոան»` 53 միավորով երկրորդ, «Փյունիկը»` 52 միավորով երրորդ։
Երևանյան ակումբը չեմպիոն էր դարձել նաև 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում։
«Արարատ-Արմենիան» նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր ու պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, ՀՊԼ, Նոա, Տուլիպա, Փյունիկ