ԱԱ-2026. Պարագվայը խոշոր սենսացիա մատուցեց` պայքարից դուրս թողնելով Գերմանիային 🎥
ԱԱ-2026. Պարագվայը խոշոր սենսացիա մատուցեց` պայքարից դուրս թողնելով Գերմանիային 🎥
30/06/2026 - 08:45

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Պարագվայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Գերմանիայի թիմին։

Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։

«Ալբիռոխայից» հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն։ «Բունդեսմանշաֆթը» պատասխան գնդակը խփեց 54-րդ րոպեին. աչքի ընկավ Կայ Հավերցը։

Հաշիվը հավասարեցնելուց հետո գերմանաիցիներն ամբողջությամբ տիրում էին նախաձեռնությանը և կարող էին բազմիցս առավելությունը թեքել իրենց կողմը, բայց չիրացրին մի շարք իրական գոլային պահեր։

Հանդիպման հերոս դարձավ պարագվայցիների դարպասապահ Օռլանդո Խիլը, որը 6 սեյվ կատարեց։ Արգենտինական «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստը հետխաղյա 11-մետրանոնցերի ժամանակ էլ հետ մղեց Կայ Հավերցի ու Նիկ Վոլթեմադեի հարվածները` օգնելով Պարագվային հաղթել 4:3 հաշվով։

Գերմանիայի հավաքականից նշակետից վրիպեց նաև Ջոնաթան Տահը, իսկ Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմից աչքի ընկնել չկարողացան Անտոնիո Սանաբրիան ու Ֆաբիան Բալբուենան։

Այսպսիով, Պարագվայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի փլեյ-օֆֆ-ի փուլ հաղթահարեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա – Շվեդիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026