Ծանրամարտի ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ չեմպիոն 🎥
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց տվեց երկամարտի 196 կգ (81+115 կգ) արդյունքը` դառնալով Եվրոպայի չեմպիոն։
19-ամյա ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Իզաբելլա Յայլյանը։ Վերջինս երկամարտի 180 կգ (80+100 կգ) արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդրա Գրիգորյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ