Վալվերդեն մարզումների է հրավիրել հավաքականներ չմեկնած ֆուտբոլիստներին, սակայն ոչ ոք չի գնացել
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ազգային հավաքականներ չմեկնած ֆուտբոլիստներին յոթօրյա հանգիստ էր տվել, բայց նշանակել էր կամավոր մարզումների օրեր, սակայն ոչ մի խաղացող չի ներկայացել ակումբի բազա:
Ինչպես հայտնում է Record-ը, խաղացողները կարող էին երկուշաբթի և երեքշաբթի գալ մարզողական կենտրոն վերականգնման կամ մերսման սեանսների: Վալվերդեն խնդրել էր մարզչական շտաբի ներկայացուցիչներին այդ օրերին լինել աշխատանքի վայրում և ընդունել ֆուտբոլիստներին:
«Արդյունքում մարզիչները իրար էին նայում»,- պնդում է աղբյուրը:
«Բարսելոնայի» 23 ֆուտբոլիստներից քաղաքում մնացել էին 4-ը՝ չհաշված վնասվածք ստացած Ռաֆինիան, Դեմբելեն և Սուարեսը: Կամավոր մարզումներ առաջարկվել էին Պիկեին, Բոատենգին, Լանգլեին և Մալկոմին:
# Բարսելոնա