ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում լատվիական «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողին։ Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։ Ակումբները որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-29-ին։ […]
Ավելին
Մալթայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Վալետային»` հոբելյանական` 20-րդ անգամ տիրանալով մրցանակին։ «Ֆլորիանայի» կազմից գոլերը խփեցին Յան Բուսուտիլն ու Անդրեյ Չոլակուն, իսկ «Վալետայի» միակ գնդակը գրանցվեց Մարիո Ֆոնտանելայի անվան դիմաց։ Հավելենք, որ «Ֆլորիանայի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Ռումյան Հովսեփյանը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ին հայտնի է դարձել, որ «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Մալթան ներկայացնող «Ֆլորիանա» ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի գործակալը հայտնում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Նշենք, որ Ռումյան Հովսեփյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, ով երբևէ հանդես է եկել Մալթայի առաջնությունում։ «Ֆլորիանան» Մալթայի պատմության ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է։ Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը 26 անգամ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026