Ինտերֆուտբոլ -ը ներկայացնում է․ Այս անգամ մեր տեսանյութը նվիրված է երկու համաշխարհային մակարդակի ակումբներին` «Բարսելոնային» ու «Ռեալին»։ Փորձել ենք վերլուծել ընթացիկ մրցաշրջանում երկու ակումբների տեսլականը, կատարել տակտիկական վերլուծություն, թե ինչպիսի խաղային ձեռագիր կունենան ներկա պահին ակումբները, խոսել ենք նաև խաղացողների ու ղեկավարների մասին։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին առավելություն․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Լեո Մեսսին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով 1։0 հաշվով։ «Ամեն ինչ սկզբից ենք սկսում, որովհետև առայժմ մենք ոչնչի չենք հասել։ Պետք է ևս մեկ լավ հանդիպում անցկացնել, որպեսզի առաջ գնանք։ Մենք չենք կարող թույլ […]
Ավելին
Մարտի 16-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի վիճակի մասին․ «Ազարը լավ վիճակում չէ․ […]
Ավելին
«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է այն հարցին, թե որն է իր համար ավելի հեշտ՝ դրիբլինգի դիմելը, թե գոլ խփելը․ «Ինձ դուր է գալիս դրիբլինգի դիմել։ Ինձ համար ավելի հեշտ է դրիբլինգի դիմելը, քան գոլ խփելը։ Ես ավելի լավ եմ կողմնորոշվում դրիբլինգի ժամանակ և գիտեմ, որ շատ լավն եմ մեկը մեկի դիմաց խաղալիս։ Բանն այն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Խետաֆեի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։ Խաղից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մադրիդյան ակումբի վրա տիրող ճնշման մասին․ «Այս ամենը նորմալ է։ Մենք գրեթե միշտ եղել ենք բարձունքում։ Մնացել է անցկացնել ևս 11 հանդիպում։ Մարդիկ ասում էին, որ «Բարսելոնան» վատ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ «հնդկացիների» առավելությամբ։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (69%), սակայն մադրիդյան ակումբի խաղում չկար սրություն, իսկ «Խետաֆեն» էլ ժամանակ առ ժամանակ հակագրոհում էր և որոշ դրվագներում ավելի վտանգավոր էր գործում հարձակման կրակածայրում։ Ամեն դեպքում, առաջին կեսը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Էլչեին»։ Հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ «արքայական» ակումբի վերահսկողությամբ։ Զինեդին Զիդանի թիմն ուներ շոշափելի տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 59%-ը։ Բացի դրանից, «Ռեալի» ֆուտբոլիստները 7 անգամ հարվածեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն նրանց դիպուկությունն էր պակասում, քանի որ այդ […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման խաղից առաջ։։ Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումը Բերգամոյում ավարտվել է մադրիդյան ակումբի կաղթանակով 1։0 հաշվով։ «Մենք չենք գնալու Մադրիդ զբոսանելու։ Գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու հաղթել, սակայն, ամեն դեպքում, մեզ համար բարդ կլինի, եթե անգամ […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբի շարքերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է As-ը, պորտուգալացին շատ է ցանկանում վերադառնալ «Ռեալ»։ Բանն այն է, որ 36-ամյա հարձակվողը ցանկանում է ևս մեկ անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։ Հայտնի է, որ Կրիշտիանուն հետևում է «Ռեալի» շուրջ իրադարձություններին և կարծում է, որ մադրիդյան ակումբի ներկայիս […]
Ավելին
1 154 155 156 157 158 228

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023