Ռամոսը Ռեալի հետ բանակցություններ վարելիս առաջնորդվել է Պիկեի աշխատավարձով

Ռամոսը Ռեալի հետ բանակցություններ վարելիս առաջնորդվել է Պիկեի աշխատավարձով

23/02/2022 - 10:35

Սերխիո Ռամոսը, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ վարելիս առաջնորդվել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի աշխատավարձով։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 35-ամյա պաշտպանը, որպես փաստարկ, օգտագործել է «Բարսելոնայի» խաղացողի աշխատավարձը՝ բանակցելով նոր պայմանագրի շուրջ «սերուցքայինների» հետ։

«Պիկեն վաստակում է այդքան շատ, և ես նույնպես ցանկանում եմ ստանալ նույնքան կամ դրանից ավելի շատ»,- Ռամոսը փորձել է ճնշում գործադրել «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վրա։

Երբ Ռամոսն իմացել է, որ Պիկեն երկար տարիներ իրենից ավելի շատ է վաստակել, վրդովվել է և նույնիսկ խնդրել է այս տեղեկությունը հաստատեն «Բարսելոնայից»։ Նրան «բլաուգրանասից» հասկացրել են, որ դա, իրոք, այդպես է։

Նշենք, որ ՊՍԺ-ի կազմում Ռամոսն այժմ վաստակում է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Ռեալից» պահանջել է նվազագույնը 12 մլն եվրո։

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ժերար Պիկեի տարեկան «կեղտոտ» աշխատավարձը կազմում է 28 մլն եվրո, սակայն հետագայում իսպանացի պաշտպանը Twitter-ի իր միրոբլոգում լուսանկար հրապարակեց` ցույց տալով բանկային քաղվածքի screen-shot-ը, ըստ որի, նա ստացել է 2.3 մլն եվրո։ Պիկեն նշել էր նաև, որ դա 2021 թ. իր աշխատավարձի 50%-ն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023