Ռեալն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Ալավեսին🎥

Ռեալն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Ալավեսին🎥

20/02/2022 - 01:50

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտաիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Կառլո Անչելոտիի թիմն ուներ խոշոր առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 3:0 հաշվով։

«Սերուցքայինների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ասենսիոն, Վինիսիուսն ու Կարիմ Բենզեման։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ալավեսը», 20 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023