Նախկին մրցավար. «Սենյակն օգտագործվում է արդեն քանի տարի»

Նախկին մրցավար. «Սենյակն օգտագործվում է արդեն քանի տարի»

21/10/2023 - 14:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայում, 2021/22 մրցաշրջանից սկսած, հատուկ սենյակից վերահսկում են VAR համակարգի կայացրած որոշումները։

Նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը նոր մանրամասներ է հայտնել այդ սենյակի վերաբերյալ.

«Հանձնաժողովը մի քանի տարի է օգտվում այդ սենյակից։ Դրանք երկուսն են։

Hawk-Eye-ի տեխնիկական անձնակազմի և օպերատորների թիմը դրվագներ է պատրաստում VAR-ի համար:

Կա նաև ևս մեկ սենյակ, որի գոյությունն արձանագրված չէ ո՛չ Ֆեդերացիայի փաստաթղթերում, ո՛չ VAR-ի արձանագրություններում և ո՛չ էլ մեր աշխատանքային պայմանագրերում։

Հաստատում եմ, որ այն, ինչ պատմել եմ, հենց այդպես է։ VAR-ը Լա լիգայում ներդրվել է 2019/20 մրցաշրջանից։ Այդ պահից այնպիսի հանդիպումներն, ինչպիսիք էին, օրինակ Էլ Կլասիկոն կամ մադրիդյան դերբին, Կարլոս Վելասկո Կարբալիոն, Կարլոս Կլոս Գոմեսն ու Ալբերտո Ունդիանո Մալենկոն դիտում էին այդ սենյակից։

Կլասիկոն, իհարկե, յուրահատուկ հանդիպում է, սակայն բոլոր խաղերում էլ բարդ իրավիճակներ լինում են։

Սկսած 2021/22 մրցաշրջանից` նրանք այդ սենյակն ստեղծեցին` պաշտոնապես դրա մասին չտեղեկացնելով ո՛չ Լա լիգային և ո՛չ էլ ակումբներին։

Նրանք մեզ պարտադրեցին կատարել սովորականից շատ աշխատանք, որը սովորաբար չի էլ եղել մեր պարտականությունների շրջանակում։ VAR -ի և այդ սենյակի միջև կապը եղել է, ինչն ակնհայտ է։ Նրանք պետք է բացատրեն դա։

Մեզ ասել էին, որ բոլոր խոսակցությունները ձայնագրվում են` բացառությամբ այն ժամանակ, երբ սենյակից կապ են հաստատում VAR համակարգի պատասխանատուների հետ։

Տրամաբանական է, որ այն գործընկերներս, որոնք դեռևս շարունակում են իրենց կարիերան, չեն բարձրաձայնելու դրա մասին։ Նրանք, ըստ պայմանագրի, չունեն դրա իրավունքը։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք խոսեն սենյակի մասին։

Կարդալով լուրերը` հասկանում ես, որ մարդիկ հիասթափված են այդ սենյակի մասին իմանալուց հետո։ Մրցավարական հանձնաժողովը պարտավոր է աշխարհին բացատրել և պարզաբանել այդ սենյակի մասին»,- նշել է Էստրադա Ֆերնանդեսը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023