Ա սերիայում գլխավոր մրցավարի ու  վիդեոասիստենտների երկխոսությունները կհանրայնացվեն

Ա սերիայում գլխավոր մրցավարի ու վիդեոասիստենտների երկխոսությունները կհանրայնացվեն

20/11/2021 - 11:57

Ա սերիայի մրցավարական բաժնի ղեկավար Ջանլուկա Ռոկին հայտարարել է, որ հանդիպումների գլխավոր մրցավարների ու վիդեոասիստենտների միջև խոսակցությունները շուտով կսկսեն հանրայնացվել և հասանելի կլինեն լսելու համար.

– Տեսակրկնապատկերը հիանալի գործիք է, սակայն մրցավարների որոշումները պետք է լինեն հետևողական և հավասարակշռված, և եթե դա տեղի չունենա, ապա ՎԱՌ-ը կդառնա բոլորի թշնամին։

Կա՞ հավանականություն, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի լսել գլխավոր մրցավարների ու վիդեոասիստենտների միջև խոսակցությունները

– Շուտով ամեն ինչ այդպես էլ կլինի. գաղտնիքներ չունենք։ Մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ինչպես նրանք շփվում միմյանց հետ։

Գլխավոր մարզիչներին տեսակրկնապատկեր պահանջելու իրավունք կտրվի՞։

– Ես դեմ չեմ, սակայն պետք է հասկանալ, թե ինչ կարծիք ունեն այդ մասին մարզիչները,- նշել է Ռոկին RAI Radio 1-ի եթերում, որը մեջբերում է La Gazzetta dello Sport։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023