Ռոման վերադառնում է լավագույն քառյակ 🎥

Ռոման վերադառնում է լավագույն քառյակ 🎥

07/03/2021 - 17:31

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային»։

Առաջին խաղակեսում «գայլերն» ունեին մեծ առավելություն և 24-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո Լորենցո Պելեգրինիի կատարած փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Ջանլուկա Մանչինին։

Նախքան ընդմիջման գնալը «Ռոմայի» առավելությունը կարող էր կրկնապատկել Պեդրոն, սակայն իսպանացի ֆուտբոլիստի հարվածից հետո «Ջենոային» փրկեց վետերան դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին։

Կողմերն ընդմիջման գնացին «Ռոմայի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ կեսն էլ հիմնականում ընթացավ հանգիստ պայքարում, սակայն հռոմեական ակումբը շարունակում էր վերահսկել խաղի ընթացքը, իսկ «Ջենոայի» ֆուտբոլիստները գրեթե ոչինչ չկարողացան առաջարկել մրցացին։

Ամեն դեպքում, խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, և Մանչինիի գոլը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ պարգևեց «Ռոմային»։

Հավելենք, որ «Ռոմայի» կազմից խաղին մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Պաուլու Ֆոնսեկայի թիմը վաստակեց 50 միավոր, շրջանցեց «Ատալանտային» և բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն Բերգամոն ներկայացնող ակումբը դեռևս մեկ խաղ պակաս ունի, որն անցկացնելու է մարտի 8-ին՝ հյուրընկալվելիս մրցելով «Ինտերի» դեմ։ Ջանպիերո Գասպերինիի գլխավորած թիմի ակտիվում կա 49 միավոր։

«Ջենոան» էլ մնաց 27 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023