Լիբերտադորեսի գործող գավաթակի և Բրազիլական Ա սերիայի գործող չեմպիոն «Ֆլամենգոյի» բոլոր խաղացողներն ու անձնակազմը կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի թեստի արդյունքը եղել է «ոչ բավարար/թույլ», որը պետք է ևս մեկ անգամ ստուգվի։ 65-ամյա մասնագետը գտնվում է ակումբի բժշկական անձնակազմի վերահսկողության տակ, իսկ նրա վիճակը կայուն […]
Ավելին
Մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2020 թվականի խաղարկությունը։ Գործող գավաթակիր «Ֆլամենգոն» 1։2 հաշվով հյուրընկալվելիս առավելության է հասել Կոլումբիան ներկայացնող «Ատլետիկո Խունիորի» նկատմամբ։ Բրազիլական ակումբի գոլոհար Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, չնայած չի դարձել գոլի հեղինակ, սակայն դարձել է հանդիպման հերոսը։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո կոլումբական ակումբի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ։ Երկրագուն արցունքներն աչքերին փաթաթվել է խաղացողին, իսկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ֆլամենգոյի» կենտրոնական պաշտպան Պաբլո Մարիին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ դրանից հետո լոնդոնյան ակումբը խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու իրավունք կունենա։ Նշվում է, որ վարձակալության դիմաց «Արսենալը» բրազիլական ակումբին կվճարի 5 մլն եվրո։ 2019 թվակնաին 26-ամյա պաշտպանը «Ֆլամենգոյի» հետ դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր, ինչպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Ֆլամենգոյի» պատշոնական կայքը, ակումբը 17 մլն եվրոյի դիմաց «Ինտերից» գնել է Գաբրիել Բարբոսայի՝ «Գաբիգոլի» ամբողջական տրանսֆերը։ Խաղացողը վարձակալական հիմունքներով «Ֆլամենգոյի» կազմում հանդես էր գալիս նախորդ տարվա հունվարից։ 2019 թվականին 23-ամյա խաղացողը բրազիլական ակումբի դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր, ինչպես նաև դարձել է բրազիլական Ա սերիայի չեմպիոն։ Կենտրոնական հարձակվողը նախորդ տարի մասնակցել է […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, թարմացրել է 2019 թվականի ակումբային վարկանիշային աղյուսակը։ Ըստ նոր աղյուսակի՝ առաջատարը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլն» է։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել կատալոնական «Բարսելոնան», իսկ «Մանչեսթեր Սիթին» երրորդն է։ Լավագույն տասնյակում են հայտնվել նաև համապատասխանաբար «Ֆլամենգոն», «Սելթիկը», «Վալենսիան», «Այաքսը», «Չելսին», ՊՍԺ-ն, ինչպես նաև «Վուլվերհեմպտոնը»։ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», ըստ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումը 30 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել բրազիլական «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ռեյներին։ Խաղացողը ակումբի հետ կնքել է 6.5 տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի չափի մասին դեռևս մանրամասներ չեն ներկայացվում։ Կիսապաշտպանը սկզբնական շրջանում հանդես է գալու «արքայական» ակումի երկրորդ թիմի` «Կաստիլիայի» կազմում։ Նշվում է, որ Ռեյները «Ռեալին» կմիանա փետրվարի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» այսօր կհայտարարի «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ռեյներին ձեռք բերելու մասին։ Երեկ լրացել է խաղացողի 18 ամյակը, ինչը թույլ է տալիս պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։ Երիտասարդ խաղացողն այժմ գտնվում է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում, և ամենայն հավանականությամբ, արքայական ակումբին կմիանա փետրվարի 9-ին, քանի որ հավաքականի հետ մասնակցում է օլիմպիական խաղերի որակավորման […]
Ավելին
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, հնարավոր է՝ շարունակի հանդես գալ բրազիլական «Ֆլամենգոյում»։ 23-ամյա հարձակվողը այս տարվա հունվարից վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկարան՝ «Ֆլամենգոն» մտադիր է «Ինտերի» հետ համաձայնության հասնել հաջորդ շաբաթ։ Բրազիալական ակումբը պատրաստ է խաղացողին 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ վճարելով տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ […]
Ավելին
Քաթարում ավարտվեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Եզրափակչում իրար դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլնր» ու Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն»։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Լիվերպուլի» առավելությամբ, սակայն հանդիմպան հիմնական ժամանակում Յուրգեն Կլոպի սաներին այդպես էլ չհաջողվեց գրավել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը, քանի որ դարպասապահը մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Առաջին լրացուցիչ […]
Ավելին
Քաթարում ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը։ Անցնող օրերին կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները։ Առաջին կիեսազրափակիչ հանդիպման շրջանակում մրցեցին Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն» և ասիական Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ-Հիլյալի»։ Լատինաամերիկացիները 3։1 հաշվով տարան կամային հաղթանակ։ Ժորժե Ժեզուսի սաներին հաղթանակ պարգևեցին Ջորջիան դե Արասկետայի և Բրունու Էնրիկեի խփած գնդակները, իսկ Ալի Ալ-Բուլահային դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ասիացիների կազմից միակ գնդակը հեղինակեց […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023