Ֆլամենգոն հաղթեց Ատլետիկո Պարանաենսեին` դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր🎥

Ֆլամենգոն հաղթեց Ատլետիկո Պարանաենսեին` դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր🎥

30/10/2022 - 10:45

Էկվադորի Գուայակիլ քաղաքի «Բանկո Պիչինչա» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին բրազիլական ակումբներ «Ֆլամենգոն» ու «Ատլետիկո Պարանաենսեն»։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 45+4-րդ րոպեին «Ֆլամենգոյին» հաղթանակ պարգևեց Գաբրիել Բարբոսան` Գաբիգոլը։

Այսպիսով, «Ֆլամենգոն» հաղթեց 1:0 հաշվով` պատմության մեջ երրորդ անգամ դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023