Դրամա Տանժերում. Ալ Հիլալը հաղթեց Ֆլամենգոյին` դուրս գալով ԱԱԱ-ի եզրափակիչ🎥

Դրամա Տանժերում. Ալ Հիլալը հաղթեց Ֆլամենգոյին` դուրս գալով ԱԱԱ-ի եզրափակիչ🎥

08/02/2023 - 01:14

Մարոկկոյի Տանժեր քաղաքում կայացավ աշխարհի ակումբային առաջնության առաջին կիսաեզրափակիչ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ֆլամենգոն» (Բրազիլիա) ու «Ալ Հիլալը» (Սաուդյան Արաբիա)։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որը բավական անակնկալ արդյունք ունեցավ. «Ալ Հիլալը» հաղթեց 3:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ արաբական ակումբի հարձակվող Սալեմ Ալ Դավսարին, ով իր անվան դիմաց դուբլ և գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև իր թիմակից Լուսիանո Վիետոյին։

«Ֆլամենգոյի» երկու գոլերն էլ խփեց Պեդրոն։

Այսպիսով, «Ալ Ահլին» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որի շրջակում կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Ալ Ահլի» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023