«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Տանգի Նիանզուն կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Սևիլիան» «Բավարիային» վճարելու է 20 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Սևիլիա, որտեղ բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերն» «ազնվականներին» վճարելու են 30-35 մլն եվրո, որին ավելանալու են նաև մի շարք հավելավճարներ։ Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջին մանրամասներն` այն առաջիկա […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության. «գայլերը» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն հոլանդացի ֆուտբոլիստին, որի դիմաց փարիզյան ակումբին կվճարեն 5 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբն ունենալու է 8 մլն եվրոյի դիմաց 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Փարիզը» «շներին» վճարելու է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս օգոստոսի 3-ին բուժզննում է անցել փարզիյան ակումբի հետ, իսկ արդեն այսօր` օգոստոսի 4-ին, կստորագրի պայմանագիրը։ Նշվում է, որ գործարքի […]
Ավելին
«Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիան կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 63 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «թոշակառուների» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառվելու է նաև լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Լևի […]
Ավելին
«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում վերջապես հասել են համաձայնության։ «Բլաուգրանան» ֆրանսիացի պաշտպանի հարցում կարողացել է առաջ անցնել «Չելսիից», որը դեռևս մի քանի օր առաջ համաձայնության էր հասել «Սևիլիայի» հետ։ 23-ամյա պաշտպանի գործարքն իրականացնելիս կրկին լուրջ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբի գլխավոր […]
Ավելին
«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «ցլերին» կվճարեն 40+7 մլն եվրո։ Ակնկլավում է, որ բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ Նշենք, որ […]
Ավելին
«Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի` «Բավարիա» տեղափոխությունից հետո այժմ աշխատում է նրան փոխարինելու ուղղությամբ։ Ինչպես տեղեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիների» տրանսֆերային գլխավոր նպատակը «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելն է։ Այդուհանդերձ, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում «ծեր սենյորան» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Ինտերի», որն արդեն ամիսներ շարունակ փորձում է ավարտին հասցնել այդ գործարքը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Տակեֆուսա Կուբոն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` բասկյան ակումբը գնելու է ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը, ինչի դիմաց «Ռեալին» վճարելու է 6.5 մլն եվրո։ Ակնկալվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ […]
Ավելին
1 23 24 25 26 27 55

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023