Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։ Աղբյուրի փոխանցմամբ «բլաուգրանայի» ու Դեմբելեի ներկայացուցիչների միջև կայացած հերթական բանակցությունների արդյունքում կողմերի դիրքորոշումներն այնքան են սերտացել, որ գործարքն ավարտին հասցնելու համար խոչընդոտում է միայն մեկ հանգամանք։ Խոսքը կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հավանության […]
Ավելին
Ֆրանսիացի անվանի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն շուտով կդառնա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը։ Այդ մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբը վերջնական համաձայնության է հասել ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության հարցում։ Արգենտինացի մարզիչն ու նրա օգնականները հեռացման դիմաց կստանան 15 մլն եվրո փոխհատուցում։ Արդեն հայտնի է, որ Պոչետինոյին փոխարինելու է Քրիտոֆ Գալտյեն, ով […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա փարիզյան ակումբից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը չի մտնում փարիզյան ակումբի ղեկավարության ծրագրերում և ցանկանում են վաճառել նրան։ Աղբյուրի փոխանցմամբ` 29-ամյա հարձակվողն առաջարկ է ունեցել «Վուլվերհեմպտոնից», սակայն, այն մերժել է։ Հավելենք, որ Մաուրո Իկարդին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2019 թ. […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերի հարցում անցնող օրերին բավական հաջող բանակցություններ է վարել «քաղաքաբնակների» հետ։ Նշվում է, որ «ազնվականները» շատ մոտ են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «Սիթիի» […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենը կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։ Երկու ֆուտբոլիստներն էլ սույն թվականի հուլիսի 1-ից հետո դարձել են ազատ գործակալ ու արդեն տևական ժամանակ է համաձայնեցրել են կատալոնական ակումբի շարքերը համալրելու բոլոր մանրամասները։ L’Esportiu de Catalunya-ի տեղեկություններով, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ նորեկներին ակումբը կներկայացնի հուլիսի 6-7-ին։ […]
Ավելին
«Ինտերը» հուլիսի 2-ին պաշտոնապես հայտարարեց «Ռոմայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայազգի ֆուտբոլիստը սոցցաների իր էջերում գրառում է կատարել` կիսվելով «Ինտեր» տեղափոխության տպավորություններով. «Շատ ուրախ եմ տեղափոխվել նման մեծ ակումբ։ Կներդնեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հասնել մեր նպատակներին»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Մխիթարյանը դարձել է 57-րդ երկրի ներկայացուցիչը (ներառյալ նաև Իտալիան), որը երբևէ համալրել է միլանյան ակումբի շարքերը։ Հատկանշական է, որ Մխիթարյանը, ամեն դեպքում, առաջին հայը չէ, ով հանդես է եկել «Ինտերի» կազմում։ Յուրի Ջորկաեֆը 1996-99 թթ. պաշտպանել է միլանյան […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Մոնցան» մտադիր է էականորեն ամրապնդել կազմը։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանի արվարձանը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Հաղորդվում է, որ «Մոնցայի» տնօրենների խորհրդի նախագահ Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստների գործակալների` Վանդա Նարայի և Խորխե Անտունի հետ։ Այդ […]
Ավելին
«Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի հոլանդական ՊՍՎ-ի կազմում։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 31-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Էյնդհովեն և բուժզննում անցել ՊՍՎ-ի համար։ Տրանսֆերի հարցում ՊՍՎ-ն ու «Սևիլիան» բանակցություններ են վարում, որոնք վերջնական փուլում են։ Հոլանդական ակումբը հուսով է, որ արդեն հուլիսի 2-ին կհայտարարի գործարքի մասին։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի […]
Ավելին
«Ռոմայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում` հրաժեշտ տալով ակումբին ու երկրպագուներին. «Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։ Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։ Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն […]
Ավելին
1 156 157 158 159 160 343

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025