Մանեն ու Դե Լիխտն առաջին գոլերն են խփել Բավարիայի կազմում 🎥

Մանեն ու Դե Լիխտն առաջին գոլերն են խփել Բավարիայի կազմում 🎥

21/07/2022 - 14:30

«Բավարիան» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ և ընկերական հանդիպում անցկացրեց «Դի ՍԻ Յունայթեդի» հետ։

Մյունխենյան ակումբը գերգոլառատ խաղում հաղթեց 6:2 հաշվով։

«Բավարական մեքենայի» կազմում առաջին գոլերը խփեցին թիմի նորեկներ Սադիո Մանեն ու Մաթիյս դե Լիխտը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Մարսել Զաբթիցերը, Ջոշուա Զիրկզեն ու Թոմաս Մյուլլերը։

Ուեյն Ռունիի թիմի կազմից էլ գոլերի հեղինակներ դարձան Սկագե Լեհլանդն ու Թեոդոր Կու-Դիպիետրոն։

Հավելենք, որ «Բավարիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին և կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023