Բարսելոնան Լևանդովսկիին խոստացել է «9» համարի խաղաշապիկը

Բարսելոնան Լևանդովսկիին խոստացել է «9» համարի խաղաշապիկը

22/07/2022 - 18:21

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ կտրամադրի «9» համարի խաղաշապիկը։

Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկներն օգտագործել նաև կոմերցիոն նպատակով` դրանց վաճառքից ապահովելով մեծ շահույթ։

«Բլաուգրանայի» ֆինանսական բաժնի աշխատակիցները հաշվել են, որ Լևանդովսկիի մարզաշապիկների վաճառքից հնարավոր կլինի աշխատել մոտ 20 մլն եվրո։

Հատկանշական է, որ ներկա պահին «Բարսելոնայում» «9» համարի խաղաշապիկով հանդես է գալիս Մեմֆիս Դեպայը, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբի շարքերը, քանի որ չի մտնում գլխավոր մարզիչ Խավիի ծրագրերում։

Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին կարիերայի մեծ մասը հանդես է եկել հենց «9» հանարով։ Նա 2011/12 մրցաշրջանից կրել է միայն այդ խաղահամարը։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը վերջերս է 45 մլն եվրոյի դիմաց «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023