Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ  ունի

Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի

22/07/2022 - 09:59

Ինչպես հայտնում է մեքսիկական «Պումասի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։

Ըստ ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով, մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Գործարքն ավարտին հասցնելու համար Ալվեսն ու «Պումասի» ղեկավարությունը ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի համար բուժզննում կանցնի առաջիկա օրերին` Մեքսիկայում։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը 2021 թ. նոյեմբերին 6 տարի անց վերադաձավ «Բարսելոնա», որի կազմում 2021/22 մրցամրջանի երկրորդ հատվածում անցկացրեց 15 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հատկանշական է, որ օգոստոսի 7-ին «Բարսելոնան» ու «Պումասն» ընկերական հանդիպում են անցկացնելու` խաղարկելով Ժոան գամպերի գավաթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023