Բարսելոնան  հետաքրքրված է բրազիլացի պատանի հարձակվողի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է բրազիլացի պատանի հարձակվողի ծառայություններով

08/02/2023 - 15:09

Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» 17-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբների ներկայացուցիչներն արդեն քննարկել են հավանական տրանսֆերի մանրամասները։

«Բլաուգրանայում» կարծում են, որ բրազիլացի կենտնորանակ հարձակվողն ունի բավարար ներուժ` նոր Լուիս Սուարես դառնալու համար։

Գործարքի կայացմանը կարող է խթանել նաև այն հանգամանքը, որ «Բարսելոնայի» սկաուտներից Դեկուն և «Ատլետիկոյի» տեխնիկական տնօրեն Լուիս Ֆելիպե Սկոլարին բավական ջերմ հարբերություններ ունեն. նրանք ծանոթ են ավելի քան 20 տարի։

Նշվում է, որ, բացի «Բարսելոնայից», Ռոկեին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մի շարք ակումբներ։

Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը պատանի հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատում է 11 մլն եվրո։

Վերջում ավելացնենք, որ Վիկտոր Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» շարքերը համալրել է 2022 թ. ապրիլին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023