Վաղը` դեկտեմբերի 2-ին, Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Համացանցում անանուն մարդու կողմից հայտնվել է մի լուսանկար, որտեղ երևում են քվեարկության արդյունքները։ Ըստ այդ լուսանկարի` մրցանակին արժանանալու է «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին։ Նշենք նաև, որ արդեն որերորդ տարին է, համացանցում նախօրոք հայտնվում են քվեարկության արդյունքները, որն այդքան էլ չի հեռու չի լինում իրականությունից։ […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ ոսկե գնդակի հավակնորդների մասին։ Ո՞վ կարժանանա բաղձալի մրցանակին, ո՞վ է ամենաշատը արժանացել այս պատվավոր մրցանակին. մանրամասն վերլուծում ենք բոլոր 3 հավակնորդների խաղը, խոսում ենք հավանական բոլոր սյուժեներից և մեր շեշտադրումներն ենք անում։ Պայքարը գնալով թեժանում է. Ռոնալդու՞, Մեսսի՞, թե՞ Վան Դեյկ, ո՞վ կլինի հաղթողը։
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սրամտել է Ոսկե գնդակի թեմայի շուրջ։ «Վստահ եմ՝ ոսկե գնդակը սկզբում կհանձնեն Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից, կվերանայեն, և մրցանակը կհանձնեն Վիրջիլին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջ է բերում Eurosport-ը։ Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան այս խոսքերով նկատի է ունեցել, որ VAR համակարգի օգնությամբ «Լիվերպուլի» օգտին որոշումներ են կայացվում։ Ոսկե գնդակի […]
Ավելին
Հեղինակավոր transfermarkt.com կայքը Լեո Մեսսիի անձնական էջում ավելացրել է արգենտինացու ոսկե գնդակների քանակը՝ հասցնելով այն վեցի։ Վերջերս էլ իսպանական Mundo Deportivo պարբերականն էր նյութ հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ոսկե գնդակի 2019 թվականի դափնեկիր դառնալու է հենց արգենտինացին։ Աղբյուրը նշում էր նաև, որ France Football պարբերականը, որը հանձնում է հեղինակավոր մրցանակը, արդեն տեղյակ է պահել […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն հաղթող կդառնա «Ոսկե գնդակ-2019»-ի դափնեկիր։ Այս մասին է հայտնում The Sun-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։ Ըստ աղբյուրի՝ France Football-ի պատվիրակությունն արդեն այցելել է Թուրին, որտեղ հանդիպել են անձամբ խաղացողի և «Յուվեի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։ Նշենք, որ France Football-ի այսօրվա համարում հրապարակվել է ԿՌ7-ի հարցազրույց, […]
Ավելին
France Football պարբերականը երեկ հրապարակել է 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդների ցանկը։ Հավակնորդների ցանկում ընգրվկել են հետևյալ ֆուտբոլիստները․ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Պիեր Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Բերնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), […]
Ավելին
Լիոնել Մեսսին թերահավատորեն է մոտենում այս տարի Ոսկե գնդակը ստանալու իր հնավարությանը: «Ոսկե գնդակը շատ հետաքրքիր և անսպասելի մրցանակ է, երբեք չգիտես՝ կհաղթես այն, թե ոչ: Չկա հատուկ ձևաչափ, թե ով կստանա այն: Ես ինձ ֆավորիտ չեմ համարում: Անկեղծ ասած՝ երբեք չեմ էլ համարել: Անձնական մրցանակներն ինձ համար երկրորդային են»,- արգենտինացու խոսքն է մեջբերել Marca-ն:
Ավելին
Պորտուգալացի անվանի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դրական է արտահայտվել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին. «Ակնհայտ է, որ Ռամոսն արժանի է Ոսկե գնդակին: Լինել պաշտպան՝ նույնն է, ինչ դարպասապահ: Կրկնակի դժվար է պաշտպանի համար ստանալ այդ մրցանակը: Կանավարոյի մոտ ստացվել է, նշանակում է՝ Ռամոսի մոտ էլ կստացվի: Կարևոր է նաև տարվա ընթացքում ելույթները: Եթե խոսքը որակի մասին […]
Ավելին
1 9 10 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023